ԻԶՈՒՐ «ՊԱՉԵՑԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի պատգամավորների մանդատների հանձնման արարողությանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացավ մոտ մեկ ժամ ուշացումով: Վերջինս շատ բարձր տրամադրություն ուներ. բոլորին բարեւում ու ողջագուրվում էր: Սակայն նրան դիմավորողների թվում գործընկերները չկային, միայն լրագրողներն էին: Պատգամավորական մանդատը ստանալուց հետո Նիկոյանը բարձրաձայն հայտարարեց, թե «ով ուզում ա պաչպչվի, ես արդեն պատրաստ եմ»: Իհարկե, «պաչողներ» եղան, բայց հետաքրքիրն այն էր, որ ժամեր անց՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, որոշում կայացվեց, որ Նիկոյանը պետք է թողնի քաղաքականությունը ու գնա գործադիր մարմին: Խոսվում է, որ նա կղեկավարի ՀՀ բնապահպանության նախարարությունը:




Լրահոս