Առաջարկվում է խորհրդարանում ստեղծել Բյուջետային գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորները քննարկել են ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանի` առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ (Բյուջետային գրասենյակ), որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է որոշ առաջարկներ:




Լրահոս