ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Արա Արամյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց՝ խորհրդարանում ինչպես է պատկերացնում իր աշխատանքները նաեւ նախկին կուսակից ընկերների հետ: «Ես բոլորի հետ էլ համատեղ աշխատելու եմ, ովքեր որ կառուցողական առաջարկ կներկայացնեն»,-ասաց Արամյանը: Վերջինս երեկ սակավախոս էր. փորձեցինք հետաքրքրվել՝ մտավախություն չունի, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո գործարար պատգամավորներին «նեղեն»: «Չգիտեմ, հիմա շատ նորմալ է»,-ասաց նա:
ՇԱՏ ՆՈՐՄԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ