Շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանն առաջիկայում նշանակվի առողջապահության նախարար: Բանն այն է, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո այս պաշտոնը մնալու է ՀՀԿ-ին: Սա, թերեւս, Սերժ Սարգսյանի շնորհակալությունն է Հանրապետության հրապարակի միջոցառման պատասխանատուներից երիտհանրապետական Կարեն Ավագյանին՝ ՀՀԿ փուչիկների պայթյունի, հրդեհի եւ դրա հետեւանքով հարյուր հիսուն հոգու վիրավորվելու համար: Ընդ որում առ այսօր հիվանդանոցում են գտնվում մայիսի սկզբին տեղի ունեցած այդ հրդեհի հետեւանքով վիրավորներից մի քանիսը: Իրոք որ Սերժ Սարգսյանն անուշադրության չի մատնում ոչ մի «լավ արարք» ու գնահատում է մարդկանց ըստ արժանվույն:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ