«Մենք իրավունք չունենք փոքրամասնություն կազմող կրոնական կազմակերպության դեմ ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ, եւ հակառակը»:
Աղանդները որքան հանդուրժվում են, այնքան ավելի սանձարձակ են դառնում: Միգուցե Կարեն Անդրեասյանը, լավամարդ լինելու եւ հենց այս դեպքում մարդու իրավունքները պաշտպանելու (իսկ ավելի ճիշտ շրջանցելու) նկատառումներից ելնելով, անտեսում է կրոնական փոքրամասնություններին: Բայց եւ անտարբերությունը նրանց կողմից ագրեսիայով է հակադարձվում, ու տվյալ դեպքում ՄԻՊ հորդորը լսելու ցանկություն աղանդավորները հաստատ չունեն: Ու եթե կոնկրետ գործողությունները նրանց դեմ բացառվում են, ապա հայտարարությունները հաստատ գոնե տպավորություն կստեղծեն, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, արվում է: