«Ես ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն չեմ պատկերացնում, եւ քաղաքական առումով էլ դա չի դիտվի»:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ-ականները համոզված պնդում էին, որ «Բարգավաճ»-ն ընդդիմություն չի դառնա: Բայց, ինչպես երեւում է, լավատեսությունը շարունակում է շուրջկալած մնալ հանրապետականներին: Հիմա նրանք ո՛չ ուզում են, ո՛չ էլ պատկերացնում ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր: Ավելի տարօրինակ է, որ սույն պատգամավորը կարծում է, թե «Բարգավաճ»-ի դիրքորոշումների վերանայումը քաղաքական առումով սխալ է: Իհարկե, որոշում կայացնելու իրավունքը «Բարգավաճ»-ինն է, բայց ՀՀԿ-ն գոնե պետք է սպասի, որպեսզի այդ քաղուժը նոր կարգավիճակում ինքնադրսեւորվի, հետո նոր անցնի գնահատականներին: