«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Մեր տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը դեռեւս քաշքշուկների մեջ է, քանի որ վերջնականապես չի լուծվել նրա բաժնեմասի հարցը: Բայց այդ ընթացքում Հարությունյանը ակտիվորեն զբաղված է հեռուստաընկերության «վերակենդանացման» աշխատանքներով: Ականատեսների խոսքերով՝ Հարությունյանին գրեթե ամեն օր կարելի է տեսնել հեռուստաընկերությունում, թե ինչ է հասկանում նա այդ ոլորտից, դժվար չէ կռահել: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ, թե երբ հասկացավ, որ իր մեջ լրագրողական «տաղանդ» կա: Սակայն Պալաչը հայտարարեց, որ ինքը որեւէ խնդիր չունի, բայց եւ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել:
Հիշեցնենք, որ 2016-ի աշնանը Աբովյանում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ, եւ Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Գագիկ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո քավորապիղծ Հարությունյանը համալրել է ՀՀԿ-ի շարքերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: