ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայում ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները: Նրա խոսքով՝ որոշվում է նաեւ այցի օրը, առաջարկ կա դա կազմակերպել սեպտեմբերի 7-ին, երբ Հայաստանում ընթանան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները: Զատուլինը հիշեցրել է, որ դա նաեւ խորհրդանշական օր է` Բորոդինոյի ճակատամարտի օրը:
Հարց. Տեղյա՞կ եք, որ Վլադիմիր Պուտինը գալու է Հայաստան, ո՞րն է «մեծ եղբայր» երկրի առաջնորդի այցի նպատակը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տեղեկատվություն չունեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ լսել եւ չեմ կարող ասել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես տեղյակ չեմ նրա օրակարգից եւ նրա կապերից: Բացարձակ տեղեկություն չունեմ:
«Ժառանգություն»
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտրությունների հետ կապված՝ միշտ փոխադարձ այցելություններ են լինում, ոչ մի բանի հետ կապված չէ: Մեր ղեկավարներն էլ պարբերաբար այցելում են տարբեր երկրներ: Օրը կգա, բարին հետը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի եղբայրաբար է գալիս:
Գուրգեն Եղիազարյան ՍԴՀԿ
Հ.Գ. Փաստորեն, հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներին Վլադիմիր Պուտինի այցը չի հետաքրքրում: Նրանք առավել կարեւոր գործեր ունեն: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2001թ. սեպտեմբերին՝ 11 տարի առաջ: