«Մոսկովյան Չեբոքսար շրջանի դատարանն ակտիվիստ Դմիտրի Կարուեւին, որը միայնակ պիկետ անցկացնելիս փռշտացել է Վլադիմիր Պուտինի դիմանկարի վրա, մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում` մանր խուլիգանություն կատարելու մեջ եւ դատապարտել 15-օրյա կալանքի»,-հայտնում է Interfax-ը:
Իրավապաշտպան Գլուխովը ասել է, որ բողոքարկելու է տվյալ որոշումը: Նշենք, որ ակտիվիստը ձերբակալվել էր մայիսի 6-ին Չեբոքսարում Վլադիմիր Պուտինի ընդունարանի մոտ միայնակ պիկետ կազմակերպելիս: Ոստիկանության աշխատակցին թվացել էր, թե նա թքել է նկարի վրա: «Իրականում ես չեմ թքել, այլ փռշտացել եմ»,-բացատրել է Կարուեւը:
15 ՕՐ՝ ՓՌՇՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ