Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տաքսու վարորդը 16 ժամ շրջել է մահացած ընկերուհու հետ: Տղամարդը ենթադրել է, որ աղջիկն ուղղակի քնել է ոգելից խմիչք օգտագործելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, երեկոյան աղջիկը խնդրել է 28-ամյա ծանոթին իրեն տանել քաղաքի թաղամասերից մեկը: Ճանապարհին նա իրեն վատ է զգացել, և ուղևորուհին, վարորդի խոսքով, քնել է: Նկատելով այդ՝ տղամարդը կանգնեցրել է մեքենան, և ինքը ևս քնել:
Հաջորդ առավոտյան ժամը 10-ի սահմաններում արթնանալով՝ տղամարդը հայտնաբերել է, որ աղջիկը դեռ քնած է: Դրանից հետո նա ամբողջ օրն աննպատակ շրջել է փողոցներով, և միայն ժամը 5-ի մոտ որոշել է աղջկան տանել իր մոր տուն:
Այնտեղ հարազատները «շտապ օգնություն» են կանչել, սակայն բժիշկներն արձանագրել են աղջկա մահը:
Նախնական տեղեկություններով, մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի նեկրոզը: