Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Նարեկացի արվեստի միությունում «Հետք» էլեկտրոնային կայքի և Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության համատեղ նախաձեռնությամբ կայացավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հեղինակած թվով չորրորդ գրքի շնորհանդեսը՝ «Դեպի ցմահ Ազատություն» վերտառությամբ:
Ավելի վաղ լույս են տեսել Մհերի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ», «Զուգահեռ աշխարհում» գրքերը: Ի դեպ, Մհեր Ենոքյանն իր «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով մասնակցել էր «Օրանժ գրքի մրցույթ-2013-ին», սակայն վերջին փուլում «Օրանժ»-ի ղեկավարությունը միջամտել էր ժյուրիի աշխատանքին՝ բացառելով Ենոքյանի գրքի քվեարկությունը՝ ասելով, թե ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ կվտանգվի իրենց ընկերության «բարի համբավը»: Իսկ Մհերի գիրքը չի վաճառվելու», այն մարդկանց նվերն է իրեն:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան