Այսօր Տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում` թվային հեռարձակման ներդրման գործընթացի մասին: Միջոցառմանը ներկա էին հեռուստաընկերությունների, նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցում էր նաև Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ում մասնակցությամբ իրականացվեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակում: Ներկայացվեցին թվային հեռարձակման առավելությունները, տրվեցին համապատասխան պարզաբանումներ:
Նախարարը հայտարարեց, որ 2015թ. պետք է անցնեն թվային հեռահաղորդման և ընդգծեց, որ աշխատանքները պետք է ավարտվեն հուլիսի 10-ին: Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ ՀՀ բնակչության անապահով շերտերի ծախսերի խնդիրը կհոգա պետությունը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում