Կրասնոյարսկի մարզի Իգարկա քաղաքի օդանավակայանում -50 աստիճանի պայմաններում օդանավն ամուր կպել էր գետնին:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Թռիչքից առաջ ջերմաչափի սանդղակը իջել էր մինչև -52, այդ պատճառով ինքնաթիռի շասսին սառցակալել էր և կպել թռիչքուղուն:
Միջադեպի պահին օդանավում գտնվցում էր 70 մարդ: Ուղևորները ստիպված են եղել օգնել տեխնիկական անձնակազմին ինքնաթիռը տեղից շարժել: