Դերասանուհի Հոլլի Բերրին դատարանն է դիմել նախկին ամուսնու՝ Գաբրիել Օբրիի դեմ: Նա մեղադրում է Օբրիին այն բանի համար, որ վերջինս փորձում է իր ընդհանուր դստերը՝ Նալային, «սպիտակամորթ» դարձնել:
Բանն այն է, որ հայրը ներկել է դստեր մազերը՝ նրան շիկահեր դարձնելով: Բերրիի կարծիքով` այդ արարքը վկայում է այն մասին, որ Գաբրիելն ամաչում է իր մուլատ դստերից:
Դատաքննության ժամանակ, որին Հոլին անձամբ չի ներկայացել, վիճաբանություն է տեղի ունեցել երկու ծնողների ներկայացուցիչների միջև: Թե ինչն է ստիպել հորը ներկել երեխայի մազերը, այդպես էլ պարզ չի դարձել: Արդյունքում դատարանը երկու ծնողներին էլ արգելել է այս կամ այն կերպ ազդել երեխայի արտաքինի վրա:
Զույգի բաժանումից հետո նրանք երկար ժամանակ դատարանի միջոցով վիճարկում էին երեխայի խնամքի իրավունքը: Դերասանուհին ամեն կերպ աշխատում էր զերծ պահել երեխային հոր հետ շփվելուց, սակայն դա նրան չէր հաջողվել: Դատարանն արգելել էր մորը՝ երեխային տանել Ֆրանսիա, ուր նա ծրագրում էր բնակվել իր սիրեցյալի՝ Օլիվյե Մարտինեսի հետ: Դատավորի որոշումից հետո Օլիվյեն ծեծկռտուք էր սարքել Նալայի հոր հետ: Արդյունքում` վնասվել էր Գաբրիելի դեմքը և Օլիվյեի ձեռքը: