![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/fb0d1f26bbec995b69e1c8b8b56e2753.jpg)
Պերուի զինվորականները հայտնաբերել են թեթևշարժիչանոց «Սեսսնա» ինքնաթիռը, որը 365 կգ կոկաին էր տեղափոխում: Ինքնաթիռը նախորդ շաբաթ թռիչք էր կատարել մասնավոր օդանավակայանից:
Շուտով այն հայտնաբերել էր ռազմական ուղղաթիռը և սկսել հետապնդել: Ինչ-որ պահի ինքնաթիռն իջել է չափազանց փոքր բարձրության վրա, օդաչուն կորցրել է կառավարումը, և ինքնաթիռը վայր է ընկել:
Վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի դին և թմրամիջոցների բեռը, որի արժեքը նախնական գնահատականներով կազմում է 400 հազար դոլար: