ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմում այս տարվա մայիսի վերջին անցկացվել է աճպարարների մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան կրտսերը: Ինչպես հայտնում է երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը` հաղթողի պապիկ ու միջազգային մրցույթի հարգելի հյուր Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը, մասնակիցների ընտրությունը 6 ամիս է տեւել: Նախագծին մասնակցել են ավելի քան 60 երկրների 3000 աճպարարներ: Կիսաեզրափակիչում ընդամենը 70 մասնակից է մնացել, իսկ մրցույթի եզրափակիչ են անցել 10 երկրների մասնակիցներ` Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Կորեայից եւ Հայաստանից: Սոս Պետրոսյան կրտսերը մի քանի հնարքներ է ներկայացրել խաղաքարտերի օգնությամբ: Այսպիսի համար նա նաեւ ներկայացրել է ռուսական «ԾՌվցՑՈ րսՈՉօ» հեռուստատեսային շոուի ժամանակ: Հռոմի միջազգային մրցույթը, որն առաջին անգամ էր անցկացվում, կցուցադրվի իտալական Canale 5 հեռուստաալիքով 2012թ. հոկտեմբերին: Այդ մրցույթի հատուկ հյուրն է եղել Պետրոսյանների ամբողջ ընտանիքը: Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները, որոնք հաղթողի ծնողներն են, հանդես են եկել իրենց յուրահատուկ «ՁՐՈվրՒՏՐՎՈՓՌÿ» համարով, որը 4 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սոսը եւ Վիկտորյան համաշխարհային ռեկորդ են սահմանել` 1 րոպեի ընթացքում զույգը կարողացել է 13 անգամ զգեստափոխվել: Նրանց փոքր տղան` Տիգրան Պետրոսյանը` որպես մրցութային ծրագրից դուրս հրավիրված ամենակրտսեր հրաշագործ, նույնպես մասնակցել է մրցույթին:




Լրահոս