ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր տան մոտ կառուցում ենք նոր ավտոտնակ (տանը կպած չէ, առանձին է): Գույքահարկով հարկման նպատակով շինություններն ի՞նչ կարգով են գնահատվում, եւ ի՞նչ կարգով են գնահատվում առանձին կանգնեցված ավտոտնակները:
Լալա Կարապետյան, 42 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են կադաստրային գնահատման հետեւյալ կարգերը.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների,
բ) անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների,
գ) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների,
դ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների,
ե) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների:
Առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Ընդ որում մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1խմ=85.000 դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ժամանակներում ամեն ինչ է վճարովի, ու շենք-շինությունների համար նույնպես մարդիկ գումարներ են վճարում: Դրանք հաճախ են ներվում, քանի որ բնակչությունը անվճարունակ է, եւ կուտակվող պարտքերը, միեւնույն է, չեն վճարվելու: Ավելի ցանկալի կլինի, որպեսզի նման վարձավճարները կա՛մ չափազանց խորհրդանշական չափերի հասցվեն, կա՛մ ընդհանրապես դուրս գան կիրառությունից:




Լրահոս