
Ազգային ժողովի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Armlur.am-ի հետ զրույցում, խոսելով իշխանափոխությանն ուղղված քաղաքական հիմնական պրոցեսների մասին, ասաց, որ դրանք իրենց հունով ընթանում են:
Մեր այն դիտարկմանը, թե ԵՏՄ պայմանագրի ԱԺ-ում քննարկման ընթացքն ինչ-որ կերպ կարո՞ղ է խոչընդոտել ոչ իշխանականների հետագա գործողություններին, իշխանափոխության պահանջին, Ջհանգիրյանը պատասխանեց.«Չեմ ուզում այդ մասին խոսել, ո՞վ է ասել, որ ԵՏՄ պայմանագիրը պետք է խանգարի ոչ իշխանականների հետագա գործողություններին: Ես բամբասանքներին չեմ ուզում արձագանքել»: