Դաջվածքների վերաբերյալ մարդկանց տեսակետները խիստ տարբերվում են: Ոմանք գտնում են, որ այն գեղեցկացնում է մարմինը, իսկ մյուսները՝ ծայրահեղական տրամադրվածները, լրիվ հակառակ կարծիքն ունեն:
Սակայն այս դաջվածքները տարբերվում են հաճախ հանդիպողներից: Թեկուզ այս 3D դաջվածքների մի մասը կթվա հիմարություն, կառաջացնի սարսափ և չի բերի ոչ մի էսթետիկ հաճույք, սակայն դաջվածքների հեղինակները կարողացել են մարդկանց մարմիններին դաջել զուգահեռ իրականություն: Ներկայացված նկարները, կարծես թե, իրենց կյանքով են ապրում: Այս տարօրինակ կյանքը վախեցնում է, սարսափեցնում, հիացնում, սակայն երաշխավորված է, որ դրանք ոչ մեկին անտարբեր չեն թողնի: