Ինչ ենք շահելու` ԵՏՄ անդամակցելով. քննարկում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նիստում քննարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Կառավարության կողմից իրենց տեսակետը ներկայացնում էր ՀՀ Ֆինանսների նախարար Սուրեն Կարայանը:

Քննարկումներն անցան բավական թեժ մթնոլորտում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին մտահոգում էր այլընտրանք չունենալու հնարավորությունը:

«Տնտեսական առումով բավական գործ է հաջողվել անել: Նախևառաջ ի՞նչ ենք մենք շահելու: Իհարկե, թվեր կան, թե ՀՆԱ-ի ինչ աճ է սպասվում: Բայց ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանում այդպիսի իրավիճակ է տիրելու: Ռուսաստանում տեղ ունեցող գործընթացներն, իհարկե, կապված են լինելու Հայաստանի հետ: Արդեն արտահանումներն են նվազել», – ընդգծեց նա:




Լրահոս