ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամբողջ կյանքում 2 տեղ եմ աշխատել: 2 տեղից էլ ստացել եմ աշխատավարձ ու տարեկան արձակուրդայիններ: Հիմա անցել եմ թոշակի եւ ուզում եմ իմանալ, թե ինչու են թոշակ տալու համար հաշվի առնում միայն մի աշխատանքի վայրը: Երկու տեղ աշխատում էի, թող գոնե 2 տեղից էլ տոկոսներ գային թոշակիս:

Ալվարդ Պետրոսյան, 67 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենuաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային uտաժի տարիների, աշխատանքային uտաժի 1 տարվա արժեքի եւ կենuաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` 1 օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 2-րդ կետի համաձայն` աշխատանքային uտաժում հաշվարկվում են ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, իսկ 3-րդ կետի համաձայն` ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիuը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպեu մեկ լրիվ ամիu, իuկ յուրաքանչյուր 12 ամիuը` 1 լրիվ տարի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Ս. Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն ինչ հասկանալի է: Թեեւ ցանկալի կլիներ՝ քաղաքացու կողմից մեր երկրին մատուցած կրկնակի աշխատանքային ծառայությունը համարժեքորեն գնահատվեր:




Լրահոս