ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանի խաչմերուկներում ու փողոցներում վերջին ժամանակահատվածում գնալով շատանում են տեսախցիկները: Ներկա դրությամբ քանի՞ տեսախցիկ կա տեղադրված, քանի՞ արագաչափ սարք, եւ քաղաքի ո՞ր մասերում են դրանք տեղակայված: Եթե հնարավոր է՝ մանրամասն նշե՛ք, թե որ փողոցներում ու խաչմերուկներում են տեղադրված:

Արթուր Կարապետյան, 41 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ.  2012 թվականի հունվարի 16-ից տեսախցիկները տեղակայված են՝ Աբովյան-Կորյունի, Կոմիտասի-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոցի-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծի, Խանջյան-Սայաթ-Նովայի, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորչի, Արշակունյաց-Գարեգին Նժդեհի, Մաշտոցի-Թումանյան փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են՝ Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում ու Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
2012 թվականի ապրիլի 20-ից գործարկվել են նաեւ՝ Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի եւ Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ-Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի եւ Սարալանջի փողոցներում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս ՀՀ ոստիկանությունը  «Ժողովուրդ» օրաթերթի հարցումից հետո չէ, որ պետք է հրապարակեր առկա եւ վերջերս ավելացված տեսախցիկների ցանկը: Թեեւ դրանք տարեսկզբից են սկսել գործել, բայց վարորդների շրջանում արդեն իսկ սովորույթ է ձեւավորվել. տեսախցիկներին չհասած՝ կարգապահության բոլոր կանոններին ենթարկվելը: Այս առումով ավելի ուշ տեղադրված «թակարդները» միանգամից են անակնկալի բերում մարդկանց` հեշտությամբ ստիպելով զրկվել դժվարությամբ վաստակած գումարներից:




Լրահոս