Հունաստանում լրագրողները գործադուլ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի կառավարության քաղաքականության դեմ բողոք 24-ժամյա գործադուլի շրջանակներում հունական պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները հրաժարվել են նորություններ հաղորդել և ուղիղ եթեր անցկացնել. տեղեկացնում է ТАСС-ը:

Հեռուստաալիքները ցուցադրում են միայն ֆիլմեր, գիտակրթական և ժամանցային հաղորդումներ, իսկ ռադիոկայանները՝ երաժշտություն: Աթենքի տեղեկատվական գործակալությունը դադարեցրել է հաղորդագրությունների տարածումը առավոտյան ժամը 06:00-ին: Չեն թարմացվում նաև տեղեկատվական կայքերը:

Լրագրողները պահանջում են կոլեկտիվ պայմանագրեր կիրառել, վճարել լրագրողների աշխատավարձերի պարտքերը, ինչպես նաև՝ վերականգնել 2013-ի հունիսին լուծարված Հունաստանի ռադիոն և հեռուստատեսությունը:

Լրագրողների գործադուլն անցկացվում է Հունաստանում նոյեմբերի 27-ին նախատեսված համընդհանուր գործադուլի նախօրեին:




Լրահոս