
ԲՀԿ-ականներն այս օրերին հայտարարում էին, թե ԱՍՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր այցի ընթացքում հանդիպելու է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նման հանդիպում տեղի ունեցե՞լ է` երեկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի թղթակցի այս հարցին պատասխանել է. ,Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատելե: Այսպիսով, ԲՀԿ-ն փորձում է ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում: Ի դեպ, երեկ պատկան որևէ մարմնից այս լուրի հաստատում թերթը չի ստացել: