
Բելգիայում գտնվող Տիգրան Սարգսյանը, որը երեկ ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքականության հետազոտությունների (CEPS) կենտրոնում, իր ելույթում բացահայտ ստել է: Բանն այն է, որ խոսելով մայիսի 6-ի ընտրությունների մասին, Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե ,մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն` այս րնտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էինե,- հայտարարել է Սարգսյանը: Այստեղ ահա Սարգսյանը բացահայտ սուտ է ասել: Բանն այն է, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել երեք խոշոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և ԵՄ, և երեքն էլ զգալի թերություններ են նկատել այդ ընտրություններում: ԵՄ-ն հայտարարել է, թե ի գիտություն է ընդունում ընտրությունների արդյունքները և լավ է, որ ընդդիմությունն անցել է ԱԺ, ԺՀՄԻԳ-ը տասնյակ էջերով թերություններ է մատնանշել և հորդորել է դրանք վերացնել, իսկ ընտրությունների վերաբերյալ դեռ գնահատական չի տվել, իսկ ԵԽԽՎ-ն ընդհանրապես կոշտ քննադատության է ենթարկել այս ընտրությունները, այնքան կոշտ, որ նույնիսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է ընկել ցայտնոտի մեջ: ,Ու թե ոնց է ստացվել, որ Տիգրան Սարգսյանը նման հայտարարություն է անում Բելգիայում, մնում է միայն կռահելե,- գրում է թերթը: