Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թերթի տեղեկություններով, կրկին թամբին կլինի: Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց: Թերթը հիշեցնում է, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ:
























