«Ֆորմուլա-1» մրցարշավին մասնակցող Lotus F1 թիմի սարքավորումները տեղափոխող բեռնատարը բեռնատարների թռիչքի նոր ռեկորդ է սահմանել:
Renault մակնիշի կցասայլով ծանրաքարշը ցատկահարթակի վրայով 25 մետր երկարությամբ թռիչք է կատարել: Հնարքի կատարման ժամանակ թռչող բեռնատարի տակով անցել է Lotus թիմի բոլիդը:
Բեռնատարի ղեկին է եղել հայտնի հոլիվուդյան կասկադյոր Մայք Ռայանը, ով ավտոմոբիլային բարդ հնարքներ է կատարել «Տերմինատոր-2»-ում: Ռեկորդին հետևել են Գինեսի գրքի ներկայացուցիչները: