
ՉԻ տեղեկություններով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը: Թերթը ավելացնում է, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ: