Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի խաղաղությանը. Անգելա Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ խառնվելով ուկրաինական ճգնաժամին՝ նա խախտել է միջազգային օրենսդրությունը: Մերկելը նշել է, որ ներկայումս հակամարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի համբերությունն ու տոկունությունը. տեղեկացնում է Reuters-ը:

«Ոչինչ չի կարող արդարացնել Դոնեցկի և Լուգանսկի մարտերին Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը», – ասել է կանցլերը:

«Ռուսաստանի գործողությունները հարցականի տակ են դնում խաղաղությունը Եվրոպայում և միջազգային օրենսդրության խախտում են», – հավելել է Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է: Նրա խոսքով՝ չնայած տնտեսության վրա պատժամիջոցների կործանարար ազդեցությանը՝ դրանք անհրաժեշտ են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար:




Լրահոս