Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը ոգեշնչող է համարում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, մոսկովյան ակումբում իր թիմակից Ռոման Բերեզովսկու օրինակը: Այս մասին նա նշել է Championat.com-ի հետ հարցազրույցում:
«Բերեզովսկին ունիկալ անձնավորություն է: Նա օրինակ է ծառայում ոչ միայն դարպասապահների, այլև՝ բոլոր ֆուտբոլիստների համար: Այս տարիքում նա ավելի լավ է խաղում, քան բազմաթիվ երիտասարդներ:
Վերջերս խոսակցություն ունեցա նրա հետ՝ 11 մետրանոց հարվածներ հետ մղելու հետ կապված: Բոլորը ցանկանում են նրանից իմանալ, թե այդ ինչ համակարգ է, որը նրան օգնում է հետ մղել 11-մետրանոց հարվածները:
Նա ծիծաղեց ու ասաց, որ ոչ մի համակարգ չկա, կա հստակ հարված: Դու կա՛մ զգում ես, որ հետ ես մղելու հարվածը, կա՛մ չես զգում: Այնպես որ, գաղտնիքը հոտառության մեջ է», – նշել է Գաբուլովը: