Այսօր մեկնարկել են “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայի պետական ավարտական և միասնական քննությունները, որին մասնակցելու դիմում-հայտ է լրացրել 11 795 դիմորդ: Երևանում գործում է 14 քննական կենտրոն, որից մեկը Երևանի պետական համալսարանում: Այստեղ կա երկու քննասենյակ, մասնակցում է 357 դիմորդ, որոնցից բացակա են 16-ը: Այս տարի առաջին անգամ թեստերում ներառված են հարցեր` շտեմարաններից: Եթե թեստերի մեջ տեխնիկական խոտաններ լինեն, ապա դա կհաշվվի դիմորդների օգտին:
Մեկնարկել է Հայոց լեզու եվ հայ գրականության միասնական քննությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ