ՉԻ օրաթերթը այսօր գրել էր որ ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը: Թերթը ավելացնում է, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ: Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Խաչիկ Գալստյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Զրուցեցինք ԲՀԿ-ական Արագած Ախոյանի հետ :Վերջինիս հավաստմամբ, ինքը նման տեղեկություն չունի և, առհասարակ, նման բան չի էլ նկատել.”Ես այսօր խոսել եմ Խաչիկ Գալստյանի հետ նման բան չեմ նկատել, նորմալ աշխատանքային խոսակցություն ենք ունեցել:Ավել բան չեմ կարող ասել, իմֆորմացիային չեմ տիրապետում”,-ասաց նա :
Ախոյանը տեղյակ չի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ