Ինչպիսի գիշերային կյանքով են ապրում կովկասցի աղջիները. BBC-ի անդրադարձը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ապրող աղջիները, ովքեր ակտիվ գիշերային կյանքով են ապրում, միայն ընկերների հետ հետաքրքիր շփում ապահովելու համար չէ, որ  իրենց երեկոն դրսում են անցկացնում: Շատերի համար դա միջոց է իրենց սոցիալական ազատությունը ի ցույց դնելու. գրում է BBC-ն:

Կովկասցի աղջիկների գիշերային կյանքի մասին հոդվածում, մասնավորապես, գրված է. «ԽՍՀՄ փլուզումից հետո այս գերտերության կազմում գտնվող երկրների կյանքը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց: Չնայած նրան, որ հիմա ավելի շատ ժամանցի միջոցներից են նրանք օգտվում, միևնույն է, սահմանափակումները որոշ հարցերում ակնհայտ են»:

Անդրադառնալով հայ աղջիկներին՝ հոդվածագիրը մեջբերում է նրանցից մեկի խոսքերը.  «Ես գիշերային կյանքով եմ ապրում: Երբ քաղաքում բոլորը քնած են, Երևանը մի ուրիշ ալիքի վերահսկողության տակ է հայտնվում, և դրա մեջ է կենտրոնանում գիշերային ակտիվ կյանքը: Այն աղջիկները, ովքեր խուսափում են ազատությունից հիմնականում վախենում են կարծիքների բացասական լինելուց: Հնարավոր է՝ հարևանները տհաճ բաներ մտածեն իրենց հասցեին: Ահա այդ իսկ պատճառով էլ իրենց անձնական կյանքը գաղտնի են պահում»:

«Երևանում շատ են զվարճանքի վայրերը, բայց ոչ բոլորն են կողմ ժամանցի նման կազմակերպմանը»,-հավելում է կայքը:

141125145526_south_caucasus_women_clubbing_armenia_2_640x360_astghikpapikyanjpg_624x351_astgikhpapikian_nocredit

141125145638_south_caucasus_women_clubbing_georgia_4_640x360_nutsiodishariajpg_624x351_nutsiodisharia_nocredit

141125145904_south_caucasus_women_clubbing_azerbaijan_640x360_gularaazimzadehjpg_624x351_gularaazimzadeh_nocredit

141125150104_south_caucasus_women_clubbing_georgia_2_640x360_natiatopchidzejpg_624x351_natiatopchidze_nocredit

141125150305_south_caucasus_women_clubbing_armenia_1_640x360_adrinehgregorianjpg_624x351_adrinehgregorian_nocredit




Լրահոս