1972թ-ից հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս Համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP -ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ