Armenian text to speach

Կարուսելները փորձաքննություն են անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանում կա գրանցված 114 կարուսել, որոնք համարվում են վտանգավոր օբյեկտներ, ուստի սահմանված կարգով փորձաքննությունն են անցնում: Փորձաքննություն անցել է արդեն 93 կարուսել, իսկ մնացածի փորձաքննությունը ընթացքի մեջ է:
Հովսեփյանի խոսքով, փորձաքնություն անցած բոլոր կարուսելների տոմսարկղերին պետք է փակցված լինի փորձաքննական եզրակցություն: Ի դեպ, կարուսելների անվտանգ շահագործման համար պատասխանատու է տվյալ կարուսելը շահագործողը, իսկ շահագործման կանոնները չպահպանելու համար սահմանված է 500 հազ. դրամ տուգանք:



Լրահոս