«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի եւ ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: