Ուտելուց հրաժարվելու պատճառով` հայրը մահացու ծեծել է 7 ամսական դստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ Չելյաբինսիկի շրջանի Բուտակի գյուղի բնակիչը ուտելուց հրաժարվելու պատճառով մահացու ծեծել է 7-ամսական դստերը: Ոստիկանության տվյալներով՝ տանը բնակվել են ամուսիններն ու նրանց երեք երեխաները։ Երբ տանը ոչ ոք չի եղել, հայրը պարբերաբար ծեծել է դստերը, քանի որ փոքրիկը ուտելուց հարաժարվել է: Գանգուղեղային վնասվածքների հետևանքով աղջնակը մահացել է։ Երբ կինը վերադարձել է, ամուսինը հայտնել է նրան սպանության լուրը։ Քանի որ երեխայի մարմնին կապտուկներ են եղել, ծնողները որոշել են դեպքի մասին ոստիկանությանը չտեղեկացնել եւ անմիջապես թաղել են դստերը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:




Լրահոս