Հայաստանյան բանկային էլիտան հանդիպել է վարչապետի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետի մոտ. նա առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու ինֆլյացիայից, եւ Հայաստանից արտահանումը չնվազի: Առեւտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են` պատճառաբանելով, թե մեր արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն եւ արտադրողը, եւ բանկերը: Առաջարկել են՝ եթե միտումները շարունակվեն, կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդն էլ քիչ տուժի Ամանորից առաջ: Սակայն Հ. Աբրահամյանը մնացել է անդրդվելի: Ի դեպ, ԿԲ ղեկավարն էլ առանձնապես չի առարկել, սակայն ԿԲ սկսած դոլարային ինտերվենցիան, որով փորձում են կանգնեցնել դրամի արժեզրկումը, խոսում է «կուրսի» վերանայման մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս