«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը հերթական անգամ նվազման ուղղությամբ է վերանայել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։
Եթե տարեսկզբին ԿԲ-ն հավատացած էր մինչեւ 6,1 տոկոս աճի հավանականությանը, ապա այժմ առավելագույն սպասումը 3,6, նվազագույնը՝ 3,1 տոկոս է։ Նախորդի համեմատ, չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ տնտեսական աճի կանխատեսումն իջեցվել է եւս 0,5 կետով։ Կենտրոնական բանկն այլեւս կասկած չունի, որ այս տարի Հայաստան մտնող տրանսֆերտները կնվազեն։ Նշենք, որ դեռեւս տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր տրանսֆերտների մինչեւ 9 տոկոսանոց ավելացում։ Այս ցուցանիշը աստիճանաբար նվազեց։ Երրորդ եռամսյակի գնաճի կանխատեսումների մեջ ԿԲ-ն հույս ուներ, որ թեկուզ քիչ, բայց արտաքին ոչ առեւտրային փոխանցումներն այնուամենայնիվ կավելանան։ Սպասումները 1-3 տոկոսի սահմաններում էին։ Չորրորդ եռամսյակի գնաճի կանխատեսումներով, տրանսֆերտների աճ այլեւս չի ակնկալվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: