
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` հունիսի 5-ին, մերժել է թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը: Սահմանադրական դատարանն, ըստ այդմ, անփոփոխ է թողել մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումը, որն էլ վիճարկում էր Ս. Հարությունյանը: Հիշեցենք, որ Սամվել Հարությունյանը պահանջում էր թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասինե N31-Ա որոշումն անվավեր ճանաչել: Նշենք, որ Ս. Հարությունյանը ներկա չէր ՍԴ որոշման հրապարակմանը: