Սևան – Դիլիջան, Գորիս – Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն