
Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը խոստովանել է իր`մուսուլմաններին ատելու պատճառ: Բրեյվիկի խոսքերով՝ ատելության պատճառը մանկության տարիներին մուսուլմանների հետ շփումն է եղել։ Բրեյվիկը պատմել է նաեւ, որ երբ 15-16 տարեկան էր մի խումբ մուսուլմաններ թալանել են բազմաթիվ նորվեգացիների բնակարաններ։ Հիշեցնենք, որ 2011թ հուլիսի 22-ին Բրեյվիկի իրականացրած ահաբեկչական 2 գործողությունների հետևանքով 77 մարդ էր զոհվել։ Այժմ դատարանը պետք է վճիռ կայացնի։ Ենթադրվում է, որ կամ նրան 21 տարով կազատազրկեն կամ բուժում կստանա հոգեբուժարանում։