Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և «Էրստե» բանկի միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի ստորագրման մասին նախագիծը:
Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր: Կապալի պայմանագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ավստրիական «Էրստե» բանկից ներգրավել 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցներ: