Մոսկվայում անհայտ հանցագործները գործարարից խլել են 30 մլն ռուբլով պայուսակը (633 հազար դոլար). տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկություններով՝ անհայտ դիմակավոր անձինք մոտեցել են Mercedes մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին է եղել գործարարը, և, հրազենով սպառնալով՝ նրանից խլել են փողերով պայուսակը:
Տուժածը ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն է: Միջադեպը տեղի է ունեցել Կուտուզովի պողոտայի վրա այն բանից հետո, երբ գործարարը փողերը ձեռքին դուրս է եկել բանկից: