Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գերմանական 4 թիմեր պարտվել են խմբային փուլի մեկ տուրում. գրում է Bild-ը:
ՉԼ-ի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն 2:3 հաշվով պարտվեց «Մանչեստեր սիթի»-ին, «Շալկե»-ն 0:5 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսի»-ին, «Բայեր»-ը 0:1 հաշվով զիջեց «Մոնակո»-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն 0:2 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալ»-ին:
Նշենք, սակայն, որ «Բավարիա»-ն, «Բայեր»-ն ու «Բորուսիա»-ն արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: