
Այսօր Կառավարության շենքի դիմաց իր բողոքն էր հայտնում կառավարության աշխատակից Նունե Պլուզյանից տուժած քաղաքացի Սիրանուշ Չփլախյանը:
Վերջինիս խոսքերով` Նունեն բնակարանի կեղծ առքուվաճառք է կազմակերպել, որի արդյունքում ինքը հայտնվել է անելանելի դրության մեջ:
«Արդեն մի քանի նամակ եմ ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց համոզված եմ, որ այդ նամակներից և ոչ մեկը հասցեատիրոջ ձեռքերում չի եղել: Նունե Պլուզյանը հենց նամակների բաժնում է աշխատում, և պարզ է, որ ամեն մի անարդար քայլի կդիմի, որպեսզի իմ նամակները չհասնեն վարչապետին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Չփլախյանը: