Ժողովրդական կոչում ստացած անձինք կստանան 40 հազար դրամ պատվովճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկեց ուժը կորցրած ճանաչել «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1841-Ն որոշումը:

Դրա փոխարեն՝ նա առաջարկեց նոր որոշում ընդունել, ըստ որի «Ժողովրդական» կոչման արժանացած անձանց ամսական պատվովճարի չափը կլինի 40.000 դրամ: Այս որոշումը հաստատվեց  կառավարության նիստում:




Լրահոս