Կառավարությունն անցած մի քանի օրվա ընթացքում 2015թ. պետական բյուջեի նախագծի համար ստացել է շուրջ 367 առաջարկություն Ազգային ժողովի հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա նշեց, որ առաջարկությունների մեծ մասը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ տնտեսության, սոցիալ-մշակութային, ԼՂՀ համար և այլն: Պ. Սաֆարյանի խոսքով՝ 210 առաջարկությունների համար տրվել են պարզաբանումներ, որոնք վերաբերում էին բյուջեի այս կամ այն կետին:
«112 առաջարկություն պայմանավորված գումարների ներդրմամբ՝ չեն ընդունվել: Բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել, մի քանի ծախսերի համար անհրաժեշտ գումարներն են ավելացվել», – ընդգծեց նա:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է մինչև երկուշաբթի բոլոր հարցերը քննարկվեն, որպեսզի երեքշաբթի օրը հերթական ԱԺ քառօրյայի ժամանակ քննարկվի բյուջեի լրամշակված նախագիծը: