Ռեժիսոր Արշակ Զաքարյանը բեռնել է այս տեսանյութը հետեւյալ մեկնաբանությամբ.
«Mikshin ընկերությունը հազարավոր տոննաներ աղբ է թափում Երևանում` Արաբկիրի շրջանում Հրազդանի կիրճը՝ այն վերածելով անտանելի աղբանոցի: Շինարարական աղբը որն իր մեջ պարունակում է ազբեստ, յուղեր եւ այլ արգելված նյութեր, թափվում է օրը ցերեկով արդեն քանի տարի է, բազմիցս այս հարցը բարձրացվել է և թաղապետարանի և քաղաքապետարանի մակարդակով, որոնք միշտ անհետևողական են գտնվել՝ ասելով թե կպարզեն ու արդեն տարուց ավել է «պարզում» են, թե այդ որ իրավունքով է Երվանի մեջ շինարարարական աղբ թափվում հանրային տարածքում։ Ոստիկանությունը կարող է ընդունել այս հայտարարությունը որպես խոշոր մասշտաբների հասնող հանցագործության հաղորդում»։
Ի դեպ, երբ ռեժիսորը փորձել է պարզել, թե ինչ իրավունքով է աղբը թափվում ձորը, ստացել է այս պատասխանը. «Սերժի ախպերն է թույլատրել»։
Մանրամասները՝ տեսանյութում։