
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի բաժնի ծառայողների հետ, հունիսի 4-ին, Շուշի քաղաքում խանութ-կրպակից գողության փորձ կատարելու պահին հայտնաբերել եւ նույն օրը, ժամը 11.50-ին Շուշիի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ակողլյանին: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ նա մայիսի 18-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: